Երկու պատահար.վեց վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 14:45
Օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
