Թուրքիան կրկին ուզում է միջնորդ դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2010 16:14

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն Լոնդոնում հայտարարել է. «Թուրքիան պատրաստ է` կրկին ստանձնելու Իսրայելի ու Սիրիայի միջև խաղաղության հաստատմանն ուղղված իր առաքելությունը, եթե երկու երկրները համաձայնեն շարունակել ընդհատված նախաձեռնությունը»:

Դավութողլուն նշել է, որ Իսրայելի` 2008 թվականի հարձակումը Գազա, խաթարել է Թուրքիայի միջնորդությամբ Իսրայել-Սիրիա բանակցությունները:

«Հնարավո՞ր է վերսկսել բանակցությունները. այո’, ինչու ոչ: Եթե երկու կողմերը որոշեն վերսկսել դրանք, մենք կմիջնորդենք. մենք պատրաստ ենք»,- ասել է Դավութղոլուն Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում:

«Սիրիական կողմն արդեն հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցություններն այն տեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են: Իսրայելական կողմն ունի տարբեր դիրքորոշումներ. որոշ կոալիցիոն անդամներ դեմ են, որոշները` կողմ: Կտեսնենք` ինչպես կլինի»,-ասել է Դավութողլուն:

«Եթե մենք տեսնենք ուժեղ քաղաքական կամք և’ Իսրայելում, և’ Սիրիայում, մենք կշարունակենք աջակցել կողմերին, մենք կաջակցենք խաղաղությանն ուղղված ցանկացած փորձ, ցանկացած քայլ»:

Reuters

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply