Հետախուզվողները հայտնաբերվեցին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 20:35
Օգոստոսի 14-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Նորագավիթ թաղամասից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սուրիկ Խ.-ին, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
***
Օգոստոսի 15-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արամայիս Ե.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1973 թ. ծնված Համայակ Ի.-ին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:






Facebook
Tweet This
Email This Post
