Իրանի դեմ գազի սանկցիաներն անհանգստացրել են Ադրբեջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2010 15:58

ԱՄՆ Սենատն այս շաբաթ որոշում է կայացրել, որով լիազորել է ԱՄՆ նախագահ Օբամային` սանկցիաներ կիրառել այն անձանց կամ իրավական սուբյեկտների դեմ, որոնք բենզին կամ նավթային արտադրանք կվաճառեն Իրանին:

«ԱՄՆ Սենատի այս որոշումը կարող է վնասել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR)»,-հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը:

«Սենատն ընդունել է մի օրենք, որը պոտենցիալ սանկցիա է ենթադրում SOCAR-ի դեմ»,-նշում է Ադրբեջանի Բիզնես կենտրոնը:

SOCAR-ը և իր ֆիրմաները նավթ և այլ վառելիքային արտադրանք են վաճառում Իրանին:

UPI

Դիտվել է 1942 անգամ:
Print Friendly

Leave a Reply