Կիրսան Իլյումժինովի առաջարկը Իլհամ Ալիևին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2012 19:16

Այսօր Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը  Բաքվում, հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուշագրավ առաջարկ է կատարել: Նա հայտնել է, որ ցանկալի է  2016-ի Շախմատի  համաշխարհային  օլիմպիադան անցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում։
Ալիևը բարձր է գնահատել Իլյումժինովի առաջարկը և կարելի է չկասկածել, որ Բաքուն 2016-ին կհյուրընկալի այդ ստուգատեսի մասնակիցներին։

Այս տարի օլիմպիադան օգոստոսի 27-ին մեկնչրկելու է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Իսկ 2014-ին այն կայանալու է Նորվեգիայի Տրոմսե քաղաքում:

Հիշեցնենք, որ 1996-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվել էր Երևանի մարզահամերգային համալիրում:

 

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply