Կռնատ կիթառահարը հանդես է եկել ռոք խմբի հետ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 18:56

18-ամյա Ջորջ Դեննեհին, որը վիրտուոզ նվագում է կիթառի վրա ոտքի մատներով, մեկնելու է  շրջագայության;

Վիրջինիա  նահանգից երիտասարդ երաժիշտը, որը հենց այդպես` առանց ձեռքերի է լույս աշխարհ եկել, հնարավորություն ունի բեմում հանդես գալու ամերիկյան հանրահայտ The Goo Goo Dolls  խմբի հետ, որն ամեն տարի տարի կազմակերպվող  ամերիկյան Musikfest-ի է  մասնակցելու:

18-ամյա կիթառահարն ինքնուրույն է սովորել նվագել` երազելով երաժշտական կարիերայի մասին ու դրա համար  իր  կատարմամբ տեսանյութ է տեղադրել մասայականություն վայելող կայքում: Անսովոր տաղանդի շնորհիվ, նրա տեսահոլովակը հաշված վայրկյաններում միլիոնավոր դիտումներ ունեցավ, այդ թվում և ռոք խմբի հարվածային գործիքների կատարողի.”Ես իսկույն դրա մասին հայտնեցի մեր խմբի անդամներին: Մենք որոշեցինք, որ նա իսկական ճանաչման պետք է արժանանա ու դրա համար հրավիրեցինք  ու միասին մի գործ կատարեցինք. թվաց թե նա մեզանից լավ  գիտի մեր երաժշտությունը”,պատմել է հարվածային գործիքների կատարողը:

Նրան ներգրավվեցին Musikfest և նույնիսկ մի քանի կատարում ունեցավ այլ երաժիշտների  հետ` այդ թվում `Pink-ի:

“Չնայած նրա սահմանափակ հնարավորություններին, այնուամենայնիվ, Ջոն ամենատաղանդավոր երաժիշտներից է , ում հետ բախտ է վիճակվել համագործակցելու”:

“Յուրաքանչյուր մարդ այս աշխարհ է գալիս ինչ որ բանի համար: Ես իմ օրինակով ցանկանում եմ ցույց տալ, որ ոչինչ անհնար չէ, ոչ մի բան չի կարող խանգարել նպատակին հասնելու, եթե վստահ ես, եթե ունակ ես: Եթե անգամ ես ձեռքեր չունեմ, միևնույն է , մեծ ցանկություն ունեմ բեմում հանդես գալու , որն իմ մեծագույն  երազանքն է”,ասել է երիտասարդը:

Դիտվել է 1771 անգամ:
Print Friendly

Leave a Reply