Բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 15, 2012 19:16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հացեում բացվել է հայմեծանունբանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` ՎահագնԴավթյանի հուշատախտակը: 1932 թվականին, հայրենադարձվելով, բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիրթաղամասում, իսկ1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:  

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրողների և մտավորականների անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ ներկայում քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը կարևոր է սերունդների դաստիրակության և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

Ներկաները այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին:

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply