Վրաստանում նախագահի նախաձեռնությամբ բոլոր ծերերին ատամներ են տեղադրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 17:29

«Ժպտացող Վրաստան» նախագահական ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 13-ին, Գուրիա արեւմտյան տարածաշրջանից: Ժամանել են շարժվող ամբուլատորիաներ` սարքավորված ատամնաբուժական կաբինետներով: Անվճար օգնություն են ցուցաբերելու մոտ 300 տեղացիների:

Օգնությունը նախատեսված է 50 եւ ավելի տարիք ունեցողների համար, որոնք սոցիալապես անպաշտպան են, հաղորդում է Vz.ru-ն:

«Ժպտացող Վրաստան» ծրագրի մասին Միխայիլ Սահակաշվիլին պատմել էր դեռ մեկ տարի առաջ: Նա նշել էր, թե մինչեւ 2012թ. բոլոր ծերունիները ծրագրով նոր ատամներ կունենան:

«Կպլոմբենք, կդնենք, կմաքրենք բոլորի ատամնորը, որ լավ տրամադրություն ունենան եւ ժպտան»,- խոստացել էր Սահակաշվիլին:

NEWS.am

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply