Հայաստանը 79-րդն է առողջ երկրների ցանկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2012 17:27

Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը առողջ երկրների վարկանիշում, որ հրապարակել է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

Ամենաառողջ երկրներին պարզելու համար Bloomberg-ը մշակել է միավորներ` գնահատելու առողջության ռիսկերն այս կամ այն երկրում:

Հայաստանը հավաքել է 51,01 միավոր եւ 79-րդ տեղը կիսում է Լիտվայի հետ: Վրաստանը 71-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ, Թուրքիան` 44-րդ, եւ Իրանը 76-րդ:

Ամենաառողջ երկիրը, ըստ վարկանիշի, Սինգապուրն է:

NEWS.am

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply