Իսրայելցի նախարար. Իսրայելը, ավելի լավ քան երբեք, պատրաստ է պատերազմել Իրանի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 16:49

Իսրայելի Քաղաքացիական պաշտպանության հարցերով զբաղվող նախարար Մատան Վիլնային հայտնել է, որ Իսրայելի քաղաքացիական պաշտպանությունը պատրաստ է պատերազմել Իրանի հետ «ավելի լավ, քան երբեք»: Նա կարծիք է հայտնել, որ պատերազմը կտեւի մեկ ամիս, զոհերի թիվը կարող է հասնել 500-ի:

Միեւնույն ժամանակ Վիլնային հրաժարվել է պատասխանել իրանական միջուկային օբեկտներին հարվածելու անհրաժեշտությանը վերաբերող հարցին.«Պետք չէ ինձ ներքաշել այդ վեճերի մեջ»,-խնդրել է նա` միայն ընդգծելով, որ Իսրայելը անպայաման պետք է հաշվի նստի ԱՄՆ-ի կարծիքի հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան կառավարությունը դեռեւս չի ձգտում ուժ կիրառել Իրանի դեմ` խուսափելով հակամարտության տարածման վտանգից եւ տնտեսական անկանխատեսելի հետեւանքներից:

Վիլնային նաեւ անդրադարձել է մասնագետների այն ենթադրություններին, ովքեր կարծում են, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտություն կլինի մարտական գործողություններ վարել մի քանի ճակատներում. նրան կարող են միանալ «Հըզբոլահ» շարժման լիբանանյան զինյալները եւ Գազայի շրջանի արմատականները, հայտնում է «Լենտա.ru»-ն:
NEWS.am

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply