Հարցականներ` նախարարի հրաժարականից հետո

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2010 2:22

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրաժարականը  Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի շեմին անսպասելի էր: Անկախի աղբյուրը վկայում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում քանիցս նեղ շրջանակում ակնարկել է, որ իրենց կուսակցությանը «պահ տրված» այդ գերատեսչության նախարարին փոխելու է: Իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները զարմացած են կատարվածից և այսօր նրանցից ոմանք դժվարացան այդ կապակցությամբ որևէ բան ասել: Միայն տարակուսանք էր առաջացրել հավանական թեկնածուն, ով պատրաստվում է փոխարինել Գրիգորյանին: Այդ պատվին հավակնում է ԲՀԿ-ի ներկայացուցիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության պետ Արթուր Պետրոսյանը, ով  մարզական բնագավառի հետ կապ չի ունեցել:
Գրիգորյանը նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը, սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը: Պարզ չէ, թե նա արդյոք կմնա մյուս պաշտոններում:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply