Տխուր վերջաբան` Աթենքում անցկացված շախմատի պատանեկան աշխարհի առաջնությունում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 16:44
Աթենքում անցկացված մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունն ավարտվեց: Վերջին` 13-րդ տուրում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ պարտվեցին: Այնպես որ, վերջաբանն առավել քան տխուր էր:
Ի դեպ, վերջին տուրից առաջ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը մրցանակակիր դառնալու հնարավորություն էր պահպանում, նա 9 միավորով բաժանում էր 3-րդ տեղը, սակայն պարտվեց ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխին և կորցրեց պարգևի արժանանալու բոլոր հույսերը:
Ավելի անմխիթար` 7-ական միավորով պայքարն ավարտեցին Վահե Բաղդասարյանը և Կարեն Գրիգորյանը:
Չեմպիոն դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովը`10 միավոր:
Շախմատիստուհիների մրցաշարում պարզապես անփառունակ հանդես եկավ Շուշաննա Սարգսյանը, հավաքելով հնարավոր միավորների կեսից էլ պակաս: Նա մրցաշարն ավարտեց 5.5 միավորով:






Facebook
Tweet This
Email This Post
