Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարը հասարակայնությանը զայրացրել է քիչ ուտելու խորհրդով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 16:11

Լրագրողների հետ հարցազրույցում Բոսնիա Հերցեգովինայի առևտրի նախարար Միլոռադ Բախիլը խայտառակվել է` մարդկանց  քիչ ուտելու խորհուրդ տալով: Նման  միջոց է առաջարկում  նա գնաճի դեմ:

Նախարարի այդ խորհուրդը ծայրահեղ զայրացրել է հասարակայնությանը: Սակայն նախարարը տարածել է իր հայտարարությունը, որտեղ ընդգծել է, որ արտահայտությունը տեքստից է հանվել, ու վիճելի խոսքերը քաղաքացիների խնդիրների նկատմամբ հետաքրքրության  պակասի հետևանք չեն;

“Հակառակը, ես ինչպես նախարար և սովորական մարդ, այդ սխալ մեկնաբանված հայտարարությամբ առաջին հերթին ցույց եմ տվել, որ կարելի է ստեղծված սոցիալական բարդ իրավիճակից  դուրս գալու իմ տարբերակն առաջարկել, երբ մարդիկ ստիպված են տնտեսել ու չուտել, քանի որ ամսական պարտավոր են մուծել կոմունալ ծախսերն ու մնացած պարտադիր  վճարումները կատարել”, իր պաշտպանության համար ասել է նախարարը:

Վարչապետն անմիջապես արձագանքել է սկանդալային արտահայտությանը: Նա որոշել է վերջինիս ազատել աշխատանքից;

“ Դա  չի կարող անպատասխան մնալ; Աններելի է , եթե մենք անգամ դրա մասին կատակով ենք խոսում”, ասել է վարչապետը:

Ներկայումս երկրի բնակչության 20%-ը աղքատության եզրին է, իսկ գործազրկությունը գերազանցում է 40%-ը:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply