Նոր նշանակում Հայաստանի ոստիկանության համակարգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 15:41
Հայաստանի ոստիկանությունը աշխատակազմի նոր ղեկավար ունի: Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը նշանակվել է Ոստիկանության աշխատակազմի ղեկավար:
Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Վլադիմիր Գասպարյանը Նորայր Մուրադխանյանի հրամանը ստորագրել է կայացած խորհրդակցությունից հետո: Նշենք, որ Նորայր Մուրադխանյանը նախկինում զբաղեցրել է անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
