Հարսի աջ դաստակը կծած տալին հնարավոր է տեղափոխեն հոգեբուժարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 15:38
Արտաշատ մարզի Բուրաստան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ եղբոր կնոջ` 43-ամյա Ս.Մ-ին ծեծած ու աջ դաստակը կծած տալին` Լ.Խ-ին հնարավոր է տեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշատ մարզի Բուրաստան գյուղի գյուղապետ Ֆրունզ Առաքելյանը:
Նրա փոխանցմամբ տալը` Լ.Խ-ն տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչի հետեւանքով նաեւ ամուսնալուծվել է: Ապրում են մի բակում, սակայն եղբոր ընտանիքը հայրական տանից առանձին է ապրում: 80-ամյա հայրն է աղջկա հետ ապրում: Սակայն հայրը դեպքից մեկ օր առաջ գնացել է գյուղապետի մոտ եւ տեղեկացրել, որ աղջիկը ագրեսիվ է դարձել:
Գյուղապետն էլ առաջարկել է, որ Լ.Խ-ին տեղափոխեն հոգեբուժարան, սակայն հենց հաջորդ օրը տալը հասցրել է ծեծել հարսին: Ներկա պահին նրանց ընտանիքը հիվանդանոցում է եւ դեռ պարզ չէ, թե ինչ են որոշել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտաշատ մարզի Բուրաստան գյուղում տան բակում ծագած վիճաբանության ժամանակ ամուսնու քուրը` տալը ձեռքերով հարվածել է 43-ամյա հարսի մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնից հաստատել էին NEWS.am-ի այս տեղեկությունը: Հարսին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
