Վլադիմիր Բալասանյան. «Մենք կունենանք ոչ միայն բնական աղետի հետևանք, սա լինելու է ազգային աղետ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2012 15:30

«Հայաստանը սեյսմիկ առումով  ներկայումս գտնվում է որոշակիորեն ավելի ակտիվ փուլում, որը կարող է լինել բավականին հաճախ, կրկնվող և առանձնապես ոչ անսպասելի»,- ասաց սեյսմոլոգ  Վլադիմիր Բալասանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Հայաստանի խնդիրը մնում է նույնը՝ անհրաժեշտ է կառուցել նորմային համապատասխանող շենքեր, եղած շենքերը, որոնք դեռ պիտանի են, պետք է ամրացնել: Երևանում բնակվում է մոտավորապես 1 միլիոն մարդ, եթե ոչ ավելին, և եթե այս ակտիվության փուլը շարունակվի ու հաջորդ հարվածը լինի Հայաստանում՝  մայրաքաղաքի միջնամասում, ինչ է լինելու, մենք կունենանք Երևան քաղաքի բնակֆոնդի մոտ 80 տոկոսի լիովին փլուզում»,- իր մտահոգությունը հայտնեց սեյսմոլոգը:

«Չնայած կառուցվող նոր շենքերին՝ մայրաքաղաքում շենքերի մեծ մասը կառուցված են խորհրդային ժամանակահատվածում, որոնք իրենց մաշվածությամբ արդեն պիտանի չեն և 2-րդը՝ կառուցվել են 7 բալի համար, տասնյակ տարիների շահագործման ընթացքում շենքերի  նկուղային հարկերում կառուցվեցին խանութներ ու ռեստորաններ՝ փաստացի մենք կունենանք ոչ միայն բնական աղետի հետևանք, որը կարելի է մարսել, սա լինելու է ազգային աղետ»,- ասաց Վլադիմիր Բալասանյանը:

«Քաղաքապետարանը իմ բյուջեն չի ներում այդ հարցերով զբաղվելու համար, պետական բյուջեն չի տրամադրում համապատասխան գումարներ, իսկ մասնավորները ընդհանրապես չեն մտածում դրա մասին»,- հավելեց սեյսմոլոգը և ավելացրեց  համատիրությունը բնակիչներից  վերցնում է վճար մեր իսկ բնակարանների համար, իսկ  թե ուր են գնում այդ գումարները, եթե ոչ մեր շենքերի բարելավման կամ վերանորոգման համար, անհասկանալի է»:

Իսկ այն հարցին, թե նորակառույց շենքերը արդյոք իրար մոտ չե՞ն կառուցված, սեյսմոլոգը

պատասխանեց. «Ակնհայտորեն սխալ է»:

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply