Առաջին ինքնաբացարկները` սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 14:36Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել: Ընդ որում` նրանց մի մասը ընտրապայքարից հրաժարվել է մինչև թեկնածու գրանցվելը,հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ինքնաբացարկ հայտնածների թվում են նաև Արարատի մարզի Մասիս և Շիրակի մարզի Արթիկ
քաղաքային համայնքների ղեկավարի երկուական թեկնածուներ: Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին և Հովակիմ Երիցյանը:
Այսպիսով` Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են գրանցված ինքնաառաջադրված ՀՀԿ
անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը և Հմայակ Աբրահամյանը,անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Մասիսում առաջադրված 8 թեկնածուներից երկուսը` ինքնաառաջադրված անկուսակցականներ
Ռազմիկ Մնացականյանը և Խորեն Արոյանը, մինչև գրանցումն ինքնաբացարկ են հայտնել:
Մասիսում քաղաքապետի պաշտոնին հավակնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության
3 անդամներ` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, Դմիտրի Նազարյանը և Ավետիք Դալլաքյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը,ինքնաառաջադրված անկուսակցականներ` Տիգրան Ղամբարյանը և Նորայր Նահապետյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18-ն է:Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմումները կարող են ներկայացնել համապատասխան
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև օգոստոսի 30-ը:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
