Հայաստանի ձյուդոյիստները մեկնել են Վրաստան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 29, 2010 1:26

Այսօր Վրաստան մեկնեց ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որն այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի հունվարի 30-31-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մեկնարկին: Այդ ստուգատեսում Հայստանի պատիվը կպաշտպանեն 10 մարզիկներ` Արթուր Սրապյանը, Գոռ Մկրտչյանը, Արթուր Վարդանյանը (բոլորն էլ հանդես կգան 60 կգ քաշային կարգում), Համբարձում Տոնոյանը, Փայլակ Վարդազարյանը, Գարիկ Քոսակյանը (բոլորն էլ`66 կգ), Ռոբերտ Վարդանյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Անդրանիկ Չափարյանը (բոլորն էլ`73 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Գևորգյանը: Նույն օրերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի ձյուդոյիստուհիների աշխարհի գավաթի  խաղարկության մրցաշար: Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցի միայն 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը (մարզիչ` Տիգրան Բաբայան):

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply