Միրչա Լուչեսկուն` Հենրիխ Մխիթարյանի մասին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 13:40
Ռուսական «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լոևչեսկուն բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանին, նրան համարելով ֆուտբոլային պրոֆեսոր:
Ճանաչված մարզիչը մասնավորապես ասել է.«Հենրիխն անում է այն ամենը, ինչ նրանից պահանջվում է: Նա հիանալի է գործում ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակման ժամանակ: Յուրաքանչյուր խաղային դրվագում Մխիթարյանը փորձում է հանդես գալ առավելագույն հնարավորություններով, իսկ դա մարդկային հնարավորություններից վեր է: Նրան պետք չէ խթանել, ընդհակառակը, երբեմն ստիպված ենք լինում «սանձել»: Մխիթարյանը ֆուտբոլային պրոֆեսոր է մինչև ուղնուծուծը: Նա մեծ հարգանք է վայելում թիմակիցների կողմից` ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրսում: Պատանեկան տարիքում, փորձաշրջան անցնելով Բրազիլիայում, Հենրիխը սովորել է պորտուգալերեն՝ կարծես կանխազգալով, որ հանդես է գալու «Շախտյորում» և ունենալու է բրազիլացի խաղընկերներ»:






Facebook
Tweet This
Email This Post
