Մեքենան բախվել է քարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 13:20
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին ` Դավթաշեն գյուղի մոտ տեղի է ունեցելավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի բնակչուհի` 1959 թ. ծնված Էմմա Մկրտչյանն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՕՕ 552 պ/հ ավտոմեքենայով դուրս էեկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարին։
Պատահարի հետևանքով ուղևորները` Երևանի բնակիչներ, 1961 թ. ծնված Սուսաննա և 1958 թ. ծնված Պավլիկ Խաչատրյանները, 1961 թ. ծնված Լարիսա Թադևոսյանըև 1955 թ. ծնված Մելանյա Սարոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:






Facebook
Tweet This
Email This Post
