Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 15, 2012 13:17
Օգոստոսի 14-ին, ժամը 09.05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղու 5-րդ փակուղու թիվ 6 տան բակում մարագ էայրվում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 10.52-ին:
Այրվել են Սաֆարյանին պատկանող մարագի տանիքը` մոտ 90 քմ, առաստաղը` մոտ 36 քմ մակերեսով և ներսում պահեստավորված 8 տ անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան 22 շենքի բակում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արագ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյանի 2-րդ անցուղի թիվ 5 և Ասրևի թիվ 8 տան տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.53-ին, մարվել` 13.10-ին:
Այրվել են Սուլյանին պատկանող Ասրևի թիվ 8 տան տանիքից 15 քմ մակերեսով հատվածը, խորդանոցը` 36 քմ մակերեսով և 4 պատուհան, Թումանյան 2-րդ անցուղիթիվ 5 տան տանիքից 15 քմ մակերեսով հատված:
***
Նույն օրը, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արբաթ գյուղի 9-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.46-ին, մարվել` 11.51-ին: Տեղում պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում, որի հետևանքով այրվել է Թ. Առաքելյանին պատկանող թիվ 30 վագոն-տնակի ներսի երեսպատումը` մոտ 0,5 քմ մակերեսով:
Հրդեհի հետևանքով Թ. Առաքելյանը ստացել է դաստակի թեթև այրվածք, որին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
