Մարդինում պահեստի վերածված հայկական եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2012 13:01

Թուրքիայի Մարդինի մարզի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին կիսավեր վիճակում վերադարձվել է հայ համայնքին:
Սուրբ Գևորգը նախկինում փորձ է արվել վերակառուցել, սակայն աշխատանքների ընթացքում փլուզվել է  եկեղեցու տանիքը:
Ինչպես տեղեկացնում է «Ռադիկալ»-ը եկեղեցին բավական հին է, սակայն կառուցման կոնկրետ թվականը հայտնի չէ: Այն տարիներ շարունակ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության կողմից որպես պահեստ է օգտագործվել և բացահայտվել էր միայն գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` շրջան կատարած այցի ընթացքում:
2004 թ-ից պաշտպանության տակ առնված եկեղեցին վերանորոգելու որոշում եղել է, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել:
2007 թ-ից մինչ օրս վերակառուցման սպասող եկեղեցու տանիքի փլուզումից հետո միայն այն վերադարձել է  հայ կաթոլիկների Սուրբ Գևորգ հիմնադրամին:
Այժմ եկեղեցուց միայն պատերն են մնացել: Որպես պահես ծառայելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե աստիճաններ են կառուցվել:
Եկեղեցու վերջնական տեսքը վերջերս լուսանկարած Զուբեյդե Սարըն պատմել է, որ եկեղեցու գոյության մասին մինչև 2000-ական թվականները հայտնի չի եղել:

«Հետո իմացանք, որ Քըզըլթեփեում մի եկեղեցի կա, սակայն անունը հայտնի չէ և ավերակի էր վերածվել: Որպես պահեստ օգտագործվելու տարիներին եկեղեցու ներսում բետոնե մասեր են ավելացել: Տանիքի փլվելուց հետո է այն վերադարձվել Մարդինի հայ կաթոլիկների համայնքին և նրանց տեղեկացրել են, որ իրավունք ունեն վերանորոգել այն»,- պատմել է Սարըն:

Թերթ.am

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply