Վաշինգտոնի նահանգում բնակելի 60 տուն է այրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 12:58

Վերջին տվյալներով, ԱՄՆ-ի տարածքում  80 անտառային ու տափաստանային հրդեհներ են մոլեգնում, որոնցից 62-ը` երկրի արևմուտքում, ուր կրակն արդեն ոչնչացրել է  տասնյակ տներ. զոհվել է մեկ հրշեջ:

Վաշինգտոնի նահանգում երկու օրում հրդեհը լափել է 107 քմ ու առաջ է ընթանում շոգ եղանակի և ուժեղ քամու ազդեցությամբ: Ճշտված տվյալների համաձայն, նահանգում այրվել է 60 բնակելի գտուն: Փրկարարները տարհանել են 420 ընտանիք, սակայն հրշեջները ոչ մի կերպ չեն կարողանում մարել կրակը:

Նևադա ու Օրեգոն նահանգների արանքում արդեն 10-րդ օրն է, ինչ խոշոր հրդեհի ճարակ է դարձել 1700 քմ, այնտեղ արդեն աշխատում են 750 հրշեջ, ներգրավված է նաև ավիատեխնիկան: Ներկա դրությամբ հաջողվել է կասեցնել հրդեհի անվերահսկելի տարածումը: Իսկ Կալիֆոռնիա նահանգում, Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտ հրդեհը ոչնչացրել է 28քմ անտառածածկ: Անմիջապես դրա կողքին են գտնվում 500 քոթեջ ու բազմահարկ շենքեր: Վտանգի գոտուց տարհանվել է բնակչության մեծ մասը:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply