Հնարավոր է «Կուբանը» դառնա ավելի հայկական թիմ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2012 10:22

Կրասնոդարի «Կուբանը» կարող է դառնալ ավելի հայկական թիմ: Բանն այն է, որ այն հնարավոր է գլխավորի ֆուտբոլի Հաայստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ այդ թիմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ` Մարկոս Պիզելին, Դավիթ Մանոյանը, Արազ Օզբիլիսը:

«Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն օգոստոսի 14-ին հրաժարական էր տվել: Ռումինացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Մոսկվայի «Դինամոն» և նրա տեղը թափուր է:

Հնարավոր է Մինասյանը գլխավորի «Կուբանը»՝ և շարունակի աշխատանքը  Հայաստանի հավաքականում:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply