Սամվել Տեր-Սահակյանը հետապնդողի դերում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2012 10:07

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող մինչև 20 տարեկան  շախմատիստների աշխարհի առաջնությունում կայացան 12-րդ տուրի հանդիպումները: Սամվել Տեր-Սահակյանը ոչ- ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, Կարեն Գրիգորյանը պարտվեց կանադացի Էրիկ Հանսենին,  Վահե Բաղդասարյանը` գերմանացի Անդրեաս Հեիմանին:

Տեր-Սահակյանը վաստակել է 9 միավոր և չինացի Լիրեն Դինգի հետ բաժանում է 3-րդ տեղը: 9.5-ական միավորով առջևում են Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովը և  Ռապորտը:

Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը 7-ական միավորով  26-42-րդ տեղերը բաժանողների խմբում են:

Շախմատիստուհիների  մրցաշարում խաղացող Շուշաննա Սարգսյանը 5.5 միավորով 41-րդն է:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply