Իրանն աղետի գոտում 20.000 տուն կկառուցի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 9:46

Իրանն աղետալի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար Արևելյան Ադրբեջան նահանգում կկառուցի 20.000 տուն, հայտնում է Trend-ը` վկայակոչելով իրանական IRIB հեռուստաալիքին: Անօթևանները ներկայում տեղակայված են ժամանակավոր կացարաններում:

Օգոստոսի 11-ին Արևելյան Ադրբեջան նահանգում տեղի էր ունեցել 6.2 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնց հաջորդել էին 50-ից ավելի հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 306, վիրավորվել մոտ 2000 մարդ:

Օգոստոսի 13-ին Իրանում` Վարզաղան քաղաքում, գրանցվել էր նոր երկրաշարժ` 4.6 մագնիտուդ ուժգնությամբ:
Թերթ.am

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply