Սպասվում են փոփոխություններ և հրաժարականներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 15, 2012 9:41

Լոնդոնից Երևան վերադարձան ամառային 30-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցները:

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորողների խումբը գլխավորում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Հավաքվել էին արժաթե մեդալակիր դարձած Արսեն Ջուլֆալակյանի (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), բրոնզե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանի (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Հռիփսիմե Խուրշուդյանի (ծանրամարտ) հարազատները, մարզասերներ, լրագրողներ:

Մեդալակիրներին ոգևորությամբ ընդունեցին, տոնախմբորեն: Վերադարձողների խմբում էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը խուսափելով հետևությունների մասին կանխավ խոսելուց, հայտնեց, որ առաջիկայում տարբեր մարզաձևերի ֆեդերցիաները հաշվետվություններով են հանդես գալու և փոփոխություններ և հրաժարկաններ լինելու են:
Հրավիրվելու է մարզաձևերի ֆեդերացիաների նախագահների և մարզիչների խորհուրդ, որտեղ բոլոր ֆեդերացիաների նախագահները ներկայացնելու են իրենց հաշվետվությունները և ձեռնարկվելու  որոշակի քայլեր, և սեպտեմբերին արդեն բոլոր հարցերն իրենց պատասխանները ստանալու են:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply