Օբաման Սպիտակ տանը գարեջրի արտադրամաս է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 9:14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը գարեջրի մինի արտադրամաս է ստեղծել, հայտնում է Reuters-ը: Օբամայի այս նախաձեռնության մասին հայտնի է դարձել Այովա նահանգում նրա նախընտրական արշավի ժամանակ, երբ նա սեփական արտադրության գարեջուր է նվիրել տեղի մի սրճարանի տիրոջը:

Օբամայի քայլն այնքան մեծ արձագանք է գտել նրան ուղեկցող լրագրողների շրջանում, որ Սպիտակ տան մամուլի ծառայությունը ստիպված է եղել հատուկ հայտարարություն անել այդ առիթով:

Ըստ Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի՝ նախագահի ընտանիքի թողարկած գարեջուրը կրում է White House Honey Ale անվանումը, արտադրվում է և բաց, և մուգ տարբերակներով: Խմիչքի պատրաստման համար օգտագործվում է Սպիտակ տան այգում առաջին տիկնոջ պահած մեղուների մեղրը:

Նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ եզրափակելով. «Երբ ինձ գարեջուր են առաջարկում, ես չեմ հարցնում՝ ինչպես են արտադրել, պարզապես խմում եմ»:

Թերթ.am

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply