«Հրապարակ». Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոնանկություններ են սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2012 8:56

«Հրապարակը» գրում է, որ հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի, ինչպես նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Նարիմանիչի ազատվելուց հետո պաշտոնները դեռ թափուր են:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս թեկնածուներ չկան, եւ հարցը կքննարկվի Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանի վերադարձից հետո շարունակվելու են ոլորտում կադրային փոփոխությունները: Նշենք, որ պաշտպանության նախարարությունից այս դժգոհությունը նախագահականում  սկսվել է զինակոչի 2-րդ փուլից հետո:

Ըստ ՊՆ-ում շրջանառվող լուրերի, 2012 թ. գարնանային զորակոչի առաջին փուլի արդյունքները գոհացուցիչ են եղել, խտրականություն չդնելու խոստացված խիստ մոտեցումները հիմնականում գործել են, բայց 2-րդ փուլում թուլացել են, եւ գործել են հին ու փողաբեր մեթոդները, ինչն էլ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, եւ անխուսափելի են դարձել կադրային պաշտոնանկությունները»:

NEWS.am

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply