«Ժողովուրդ». Տիգրան Կարապետյանը վերադարձել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 15, 2012 8:50

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհ ել է լրագրողներից, որ չեն լուսաբանում իր քաղաքական գործունեությունը: «Գրում էին, որ լքել եմ հայրենիքը: Գրեք, որ որդին վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա: Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու:

Վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք եւ ժողովրդին, եւ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի, մենք ի՞նչ, մենք ներում ենք՝ ապավինելով Աստծուն: Թող Աստված պատժի չարագործներին»:

Կարապետիչը նաեւ տեղեկացրել է, որ ինքը, քաղաքականությունից բացի, շարունակում է զբաղվել նաեւ ստեղծագործական աշխատանքով, ավելին, առաջիկայում լույս է ընծայելու իր հերթական գիրքը:

NEWS.am

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply