Թուրքիայում հայերին հայհոյող նախաբանով գիրքը բաժանվում է դպրոցներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2012 8:32

Այսպես ասած «փոխվող» եւ «հանդուրժողական» դարձող Թուրքիայում շարունակվում են պետական մակարդակով խրախուսել հայերին վիրավորելն ու հայհոյելը:

Թուրքական DIHA գործակալություն փոխանցմամբ՝ Թուրքիայում ինտերնետի միջոցով վաճառքի է հանվել թուրք ազգայնական Հալուք Քըրջըի «Հայեր, ժամանակը մի մոռացեք» այլատյացություն եւ խտրականություն սերմանող գիրքը, որի նախաբանում խմբագիրը անցել է չափ ու սահման՝ հայհոյելով մի ամբողջ ազգի:

Չմանրամասնելով ամբողջ նախաբանը՝ նշենք, որ այնտեղ օգտագործվում են՝ «հայ կոչվող թուրքի թշնամիները», «ում շներն են հայերը», «ով են այս հայ կոմիտեականները» եւ այլն:

Վիրավորական այս տեքստը սկզբում նկատել են İdefix անունով կայքում, որից հետո Twitter-ով boykotidefix գրառումներով հաջողվել է հանել տալ վիրավորական նախաբանը, սակայն կայքը շարունակել է գրքի վաճառքը:

Սոցկայքերի օգտատերերը նույն վիրավորական նախաբանը նկատել են նաեւ այլ ինտերնետ գրախանութներում եւ պատրաստվում են նրանց դեմ եւս բողոքի գործողություններ իրականացնել:

Նշվում է, որ այս գիրքը բաժանվել է նաեւ դպրոցներին:

Այս պահի դրությամբ թուրքական մի շարք ինտերնետ գրախանութների կայքերում մնում է նույն վիրավորական նախաբանը:

NEWS.am

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply