Թմրանյութի հայտնաբերում.նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2012 23:05


Oգոստոսի 13-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Պ.-ն ծեծի է ենթարկել կնոջը` 1985 թ. ծնված Անժելա Հ.-ին:
Հետաքննության ընթացքում Համլետ Պ.-ի մայրը` 1954 թ. ծնված Կարինե Պ.-ն, բացատրություն է տվել, որ որդին թմրամոլ է, իրենց տան բակում աճեցնում է կանեփի բուսատեսակ, որից պատրաստում է թմրամիջոց և օգտագործում:
Զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել է կանեփի 9 ցողուն` 5.310 գ ընդհանուր կշռով, իսկ տանը կից ավտոտնակից Կարինե Պ.-ն ներկայացրել է 21 գ չորացված կանաչավուն կանեփանման զանգված և հայտնել, որ այն պատրաստել է որդին` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply