Թմրանյութի հայտնաբերում ջրամբարի մոտից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2012 22:59

Օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Շիրակավան գյուղի հարակից ջրամբարի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 3 գ չորացված, մանրացված կանաչավուն կանեփանման զանգված:
Արտյոմ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի խոտաբույս է, որը հավաքել է ջրամբարի մոտից` իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply