Ոստիկանությունում նախապատրաստվում են ՏԻՄ ընտրություններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 14, 2012 22:49

Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների հարցը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը, առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ` ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության օրակարգում է եղել նաև նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու հարցը:
Այս կապակցությամբ Վ. Գասպարյանը նախանշել է նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումները և համապատասխան հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
ՀՀ ոստիկանության պետն ընդգծել է երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի կարևորությունը և պատասխանատուներին հրահանգել հետևողականորեն ու լիարժեք կատարել իրենց առաջադրված խնդիրը:

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply