Ազատվել են պաշտոներից մանկապարտեզների տնօրեններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 14, 2012 22:33

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի հ. 67 (<>), հ 74 (<> և հ.77 (երեխաների կարգացույցի (ռեժիմի) պահպանման վերահսկում) կետերի համաձայն մի շարք մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ և  երեխա-թվի հաշվառում:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Էրեբունի վարչական շրջանի թիվ 65 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Սաֆարյանը և թիվ 67 մանկապարտեզի տնօրենի ժ/պ Կարինե Ապերյանը ստացել են նկատողություն:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը:

 

Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն

Դիտվել է 2149 անգամ:
Print Friendly

Leave a Reply