Պուտինը վաղը կպարգևատրի Լոնդանից վերադարձած ռուսաստանցի օլիմպիականներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 20:20
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևներ կհանձնի այդ երկրի օլիմպիական թիմի մարզիկներին և մարզիչներին: Հանդիսավայրը Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան դահլիճն է: Ոսկե մեդալակիրները կպարգևատրվեն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով, Փառքի և Բարեկամության շքանշաններով:
Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցի 170 մարդ, որոնց թվում` 82 մարզիկ, մարզչական անձնկազմի և մարզական ֆեդերացիաների ղեկավարներ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճել է 82 պարգև` 24 ոսկե, 26 արծաթե, 32 բրոնզե մեդալ և ոչ պաշտոնական թիմային հաշվարկում գրավել չորրորդ տեղը։
Ռուսաստանցիները բարելավել են նախորդ օլիմպիական խաղերի իրենց ցուցանիշը: 2008-ին Պեկինում անցկացված օլիմպիական խաղերում նրանք տիրացել էին 72 պարգևի, որից 23-ը ոսկե:
в






Facebook
Tweet This
Email This Post
