Ըստ Լարիսա Ալավերդյանի` Ղարաբաղյան գործընթացում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը նահանջողական է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2010 4:53

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում չբանակցային գործընթացի հերթական հանդիպումներից էր»- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց  Աժ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` քանի դեռ Ղարաբաղը բանակցային գործընթացում ընդգրկված չէ, նման հանդիպումները բանակցություններ չեն կարող համարվել:
Սակայն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի կարծիքով`հանդիպումը կարելի է համարել կայացած. «Չնայած հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չստորագրվոց, այն դրական էր. Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, ըստ որի իրենք եկել են համաձայնության, որ այսուհետ բանակցային պրոցեսին կկարողանա մասնակցել Լեռնային Ղարաբաղը»:
Ալավերդյանն ասում է, որ անփոփոխ է մնում Հայաստանի` ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը, որը, ըստ նրա, նահանջողական է:
Ալավերդյանը, սակայն,  գործընթացում նաև դրական կողմ է տեսնում. «Քանի դեռ ընթանում են չբանակցությունները, պատերազմ չի լինի»:

Դիտվել է 2790 անգամ:
Print Friendly

Leave a Reply