Մրցավարները ներողություն են խնդրում «Գանձասարից» և նրա երկրպագուներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2012 15:29

Օգոստոսի 9-ին կայացած ֆուտբոլի  Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա և, բնականաբար, առաջացրել «Գանձասարի» և նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը և մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են «Գանձասարին» և նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է.

«Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի» դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը:

Քանի որ ես հանդիսանում եմ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայտնում եմ «Գանձասար» ակումբի ղեկավարների, անդամների, ֆուտբոլիստների, երկրպագուների ներողամտությունը»:

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply