«Մանկական Նոր ալիքի» հաղթող Անդրանիկ Ալեքսանյանը հրաժարվել է վիրահատությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 14, 2012 14:34

«Մանկական Նոր ալիքի» հաղթող Ալեքսանդր Ալեքսանյանը մանուկ հասակից տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որի պատճառով չի աճում: Պատանի հանճարին օգնելու ցանկություն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոսը:

Նրա աջակցության շնորհիվ հնարավոր է եղել հավաքել 100 հազ. դոլար գումար տղայի վիրահատության համար: Վիրահատությունը պետք է կատարվեր Իսրայելում մայիսի վերջին:

Սակայն տղան հրաժարվել է վիրահատությունից: «Իմանալով, որ վիրահատությունից հետո պետք է գրեթե կես տարի տանն անցկացնի, տղան ասաց, որ չի կարող այդքան երկար մնալ առանց բեմի, եւ խնդրեց դադարեցնել գործընթացը»,- ասել է Բեդրոս Կիրոկորովը «Տոլկո զվեզդի»-ի հետ զրույցում:

Հավանաբար, Անդրանիկ Ալեքսանյանը չի ցանկանում, որ ընտանիքի բոլոր հոգսերն ընկնեն մոր` Լյուդմիլայի ուսերին: Խիզախ տղան ասել է, որ պատրաստ է դիմանալ ցավին, սակայն լքել բեմը չի կարող, քանի որ համերգները ոչ միայն նրան ուժ են տալիս, այլ` նաեւ ծնողներին պահելու միջոց:

NEWS.am

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply