Էմմին Լայվժուռնալում. «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար օժանդակում է նաև բլոգոսֆերան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | January 27, 2010 0:23

Այսօրվանից Լայվ ժուռնալ բլոգային տիրույթում գործում է երգչուհի Էմմիի բլոգը:

Առաջին գրառումն արված է ռուսերեն, որտեղ Էմմին թեյի է հրավիրում բոլոր այն բլոգերներին, ովքեր ցանկություն ունեն ընտրել իր պատրաստած 4 երգերից մեկը` Օսլոյում (Նորվեգիա) «Եվրատեսիլ- 2010» մրցույթին ներկայացնելու համար:

Էմմի այս նախաձեռնությունը սատարում է Լայվ ժուռնալի հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը(pigh)`հրավիրելով իր ընկերներին մասնակից լինել երգի ընտրությանը:

Էմմին դեռևս ամռանը հայտարարել էր «Եվրատեսիլ-2010» մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին: Նա նաև մեկնել էր ԱՄՆ` պատրաստվելու համերգի համար:

Մայիսի 16-ին կայացած «Եվրատեսիլ-2009» մրցույթին մասնակցած Ինգա և Անուշ Արշակյանները անցած փետրվարին ևս այս տիրությում բլոգ էին բացել: Վերջին գրառումն արված է 2009թ. հունիսի 10-ին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը արդեն հայտարարել է Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի մեկնարկը։
Նախընտրական փուլը` մինչև փետրվարի 10-ը անցկացվելու է Երևանում, որից հետո կազմկոմիտեն կընտրի մրցույթի լավագույն 10 երգերը: Դրանք փետրվարի 10-15-ը եթերում կներկայացնի Առաջին ալիքը։ Ընտրությունը կատարվելու է հեռուստադիտողի և ժյուրիի համատեղ քվեարկությամբ:

«Եվրատեսիլ- 2010» երգի միջազգային մրցույթը տեղի է ունենալու մայիսի 25- 29-ը: Իսկ հայաստանյան նախընտրական փուլին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2010թ. փետրվարի 1-ը:

Դիտվել է 2516 անգամ:
Print Friendly

Leave a Reply