Հայաստանի օլիմպիականները վերադառնում են Լոնդոնից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 12:23
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան: Նախորդ խաղերի 6 մեդալի փոխարեն այս անգամ մերոնք միայն 3-ն են նվաճել` 1 արծաթե, 2 բրոնզե:
Անպատվաբերն այն է, որ, տիրացած պարգևների թվով, զիջում ենք մեր բոլոր սահմանակից երկրներին: Ընդհանարապես, Հայաստանի ներկայացուցիչների օլիմպիական խաղերի մայրաքաղաքում ցույց տված արդյունքներից բավարարված զգալ չենք կարող:
Կա նաև մեդալի հակառակ երեսը: Մեր մարզիկների ձախողումներ էին եղել նախքան օլիմպիական խաղերը` վարկանիշային մրցաշարերում: Ուղեգրեր չէին կարողացել նվաճել պետության կողմից ֆինանսավորվող, մեծ փողեր ստացող մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ:
Ինչևէ, կատարվածը չի կարող անհետևանք թողնվել, լռության մատնվել, քանի որ արդեն սկսվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը:






Facebook
Tweet This
Email This Post
