Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը գնել է 47 ինքնաթիռ ու 109 ուղղաթիռ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2012 11:56

Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը զգալի քայլեր է ձեռնարկել ռազմական ավիապարկն ամրապնդելու ուղղությամբ:

ԱՊԱ գործակալությունը, հիմնվելով ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրի տեղեկատվության վրա, ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ 2001-2011թթ. պաշտոնական Բաքուն համալրել է իր ավիապարկը նոր մարտական ինքնաթիռներով, ուղղաթիռներով ու անօդաչու սարքերով:

Գնող և վաճառող երկրների ռեգիստրի հաշվետվության համաձայն` վերջին 10 տարիների ընթացքում ռազմական ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակում Ադրբեջանը տարբեր երկրներից գնել է 47 մարտական ինքնաթիռ և 109 ուղղաթիռ: Բացի դա, Ադրբեջանի զինված ուժերը համալրվել են ավելի քան 30 անօդաչուներով:

Տեղեկության վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանը ռազմական ինքնաթիռներ է գնել 4 երկրներից` Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից և Վրաստանից: Ուղղաթիռները գնվել են Ռուսաստանից ու Ուկրաինայից, անօդաչուները` Իսրայելից և ադրբեջանական ձեռնարկությունից:

Ադրբեջանը նույն ժամանակահատվածում Վրաստանից գնել է 13 հատ Սու-25 (12-ը Սու-25 և 1-ը Սու-25ՈՒԲ), Ուկրաինայից` 12 հատ Լ-39, 16 հատ ՄիԳ-29 (2-ը ՄիԳ-29ՈՒԲ, 14-ը ՄիԳ-29), Բելառուսից` 6 հատ Սու-25 ինքնաթիռ:

Ինչ վերաբերում է ուղղաթիռներին, ապա հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինայից գնվել է12 հատ Մի-24 (մեկը` Մի-24Ռ), Ռուսաստանից 24 հատ Մի-35Մ, 71 հատ Մի-8/Մի-17Վ1/Մի-171, 2 հատ Կա-32 ուղղաթիռ: 84 ուղղաթիռ էլ (64-ը Մի-17Վ1 և 24-ը Մի-35Մ) գնվել է 2010թ.-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում:

 Թերթ.am

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply