PKK-ն խոստացել է դաստիարակչական աշխատանքից հետո բաց թողնել առեւանգած թուրք պատգամավորին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 11:42
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում PKK-ի կողմից օգոստոսի 12-ի երեկոյան առեւանգված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունը կարճ ժամանակ անց ազատ կարձակվի:
Ինչպես տեղեկացնում է Firat գործակալությունը, այս մասին ասվել է PKK-ի տարածած հայտարարության մեջ: PKK-ի հայտարարության մեջ շեշտվել է, թե PKK-ն Հուսեյն Այգունին ձերբակալել է, քանի որ ժողովրդի կողմից մի շարք բողոքներ կար, որ նա դարձել է Քուրդիստանի ժողովրդի եւ պարտիզանների (PKK-խմբ) դեմ թուրքական պետության պատերազմական հատուկ քաղաքականության իրագործողներից մեկը:
«Հուսեյն Այգունը ձերբակալվել է, որպեսզի նրան հիշեցվի՝ չմտնել Դերսիմի ժողովրդի դեմ պետության իրականացվող կեղտոտ քաղաքականության մեջ: Համապատասխան վարչական եւ իրավական աշխատանքներից հետո կարճ ժամական անց Հուսեյն Այգունն ազատ կարձակվի»,-ասվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ Հուսեյն Այգունը Թունջելիի Օվաջըքի շրջանից Aksam թերթի լրագրողի եւ եւս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցնող եւ ինքնություն հարցնող PKK-ի զինյալները մեքենայից իջեցրել են պատգամավորին եւ հայտնել, թե նա պետք է 2 օր իրենց հյուրը լինի: Պատգամավորը հրաժարվել է, սակայն սպառնալիքներին տեղի է տվել քուրդ զինյալների հետ հեռացել լեռները: Քուրդ զինյալները մեքենայի մյուս երկու ուղեւորներին բաց են թողել:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
