Արաբկիր վարչական շրջանում խեղդամահ արված ուսուցչուհու կոլեկտիվը ցնցված է նրա սպանությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 11:36
Արաբկիր վարչական շրջանում երեկ օգոստոսի 12-ին խեղդամահ արված 44-ամյա Լուսինե Ղազարյանը նույն վարչական շրջանի թիվ 56 դպրոցի տարրական դասարանի դասվարներից էր եւ պատրաստվում էր նոր առաջին դասարանցիների դասավանդել: Ավելին`բոլոր նորեկների ծնողները խնդրել են, որ իրենց երեխաներին Լուսինե Ղազարյանի դասարանում ընդգրկեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը, ով եւս չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր ուսուցչի սպանության պատճառ դառնալ:
Դպրոցի տնօրենից տեղեկացանք, որ Լուսինեն Ղազարյանը ամուսնացած չէր, բայց նաեւ մենակ չի բնակվել: «Քրոջ երեխաները, հորաքույրը նրա հետ էին լինում: Նրա հետ կապված, որեւէ խնդիր մեզ հայտնի չէր: Բացարձակ: Վերապատրաստվել էր, առանձնանում էր իր տեսակով` որպես լավ անձնավորություն, պարկեշտ առաքինի կին: Նա շատ սիրված էր: Պատրաստվում էր նոր առաջին դասարանցիների վերցնելու եւ ովքեր գալիս էին նրա անունն էին տալիս», բնութագրեց Սուսաննա Գալստյանը:
Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի`սպանություն հատկանիշներով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: NEWS.am-ի տեղեկություններով, կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա 44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
