Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է ցեղասպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2010 10:12

«Հոլոքոստի` մարդկության դեմ ամենածանր հանցագործության դատապարտումը, ապագայում ցեղասպանությունների կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը և նոր սերնդին կրթելու գործը, ոչ միայն ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ-երկրի, այլև ողջ մարդկության պարտականությունն է»:- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության այսօր հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հոլոքոստի զոհերի հիշատակի Միջազգային օրվա կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ը նշում է, որ «Փոխըմբռնման, հանդուրժողականության, ազատության, անվտանգության ու ժողովրդավարության արժեքների հանդեպ համոզմունքով, Թուրքիան վճռական է` շարունակել պայքարը` կանխելու հակասեմականությունը, ռասիզմը, քսենոֆոբիան և խտրականությունը»:

2005 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան հունվարի 27-ը հայտարարել է` Հոլոքոստի զոհերի հիշատակի Միջազգային օր:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply