Հարսնացուն սպանել է փեսացուին հարսանիքից մի քանի ժամ առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2012 11:10

Հարսնացուն սպանել է փեսացուին հարսանիքի մի քանի ժամ առաջ: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ալլենթաուն քաղաքի արվարձանում:

Հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, այն տանը, որտեղ չկայացած նորապսակներն ապրում էին իրենց երեք երեխաների հետ:

31-ամյա Նա Կոլա Դարսել Ֆրանկլինն ու 36-ամյա Բիլլի Ռաֆաել Բրյուստերը պետք է ամուսնանային, սակայն երկու ժամ առաջ նրանց միջեւ վեճ է ծագել: Վեճի ժամանակ Ֆրանկլինը դանակի երկու հարված է հասցրել տղամարդուն, երկուսն էլ` սրտին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Վեճի ականատեսներն են եղել Բրյուստերի եղբայրն ու նրա կինը: Վերջինիս խոսքով, հանցագործության պահը նա չի տեսել, եւ սենյակ է մտել, երբ Բրյուստերն արդեն մահացած է եղել: Ականատեսները վերցրել են դանակը մարդասպանի ձեռքից:

 

NEWS.am

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply