Լեոնիդ Բուրյակը մրցաշարջանի «Շախտյորի» հաջող մեկնարկում կարևոր դեր է վերապահում Հենրիխ Մխիթարյանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 10:59
Ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության 5 տուրից հետո, Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, խորհրդային ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Լեոնիդ Բուրյակը, փորձելով ամփոփել արդյունքները, խոսել է նաև ռմբարկուների ցուցակը գլխավորող Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Նա նշել է, որ մեկնարկում «Շախտյորը» ամենապատրաստվածն է և լավ մարզավիճակում է: Ընդ որում, դրանում կարևոր դերակատարություն է վերապահել Հենրիխ Մխիթարյանին: Բուրյակը նրան համարել է ներկայումս Ուկրաիայիում խաղացող թիվ 1 ֆուտբոլիստը: Փորձառու մասնագետը ուշագրավ մեկնաբանություն է կատարել: Նա ասել է, որ Մխիթարյանը տիպական հայ ֆուտբոլիստ չէ և նույնիսկ Հայաստանի մեծագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ժամանակին չի ունեցել այն արագշարժությունը, դարպասը գրավելու նպատակադրումը, որը տրված է Հենրիխին: «Մեծ թվով հայ լավ ֆուտբոլիստների եմ ճանաչում, բայց Մխիթարյանն, անկասկած, առանձնանում է: Նա չի վախենում սևագործ աշխատանքից, նույնիսկ ինքն է որոնում այն, գնդակ է խլում: Այդպիսի ֆուտբոլիստների հետ շատ հեշտ է աշխատել: Կրկնեմ, նա մեր առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է»,- ասել է Բուրյակը:






Facebook
Tweet This
Email This Post
