Թուրք ոստիկանը բոլորի աչքի առաջ երեխա է սպանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2012 10:49

 

Թուրքիայի Իզմիր քաղաքում պարեկություն անող ոստիկաններից մեկը կրակ է արձակել պատահաբար ոստիկանական մեքենային հարված մեքենայում գտնվող երիտասարդների վրա:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրում ոստիկանական մեքենան փողոցում կայանել է, որին հարվածել է մեկ այլ մեքենա, որի ղեկին եւ սրահում եղել են անչափահաս տղաներ:

Ոստիկանները վիճաբանության մեջ են մտել երիտասարդների հետ, իսկ ոստիկաններից մեկը բոլորի աչքի առաջ ատրճանակից սկսել է կրակել տղաների ուղղությամբ:

Ոստիկանի գործողության հետեւանքով տղաներից մեկը մահացել է, մյուսները՝ վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց:

Անզեն անչափահասների վրա կրակած ոստիկանին անմիջապես ձերբակալում են իր գործընկերները:

Փողոցում հավաքված անցորդները բջջային հեռախոսով նկարահանել են, թե ինչպես է ոստիկանը կրակում անչափահասների ուղղությամբ:

NEWS.am

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply