Նորվեգացի տամպլիերները պահանջում են արդարացնել Բրեյվիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2012 10:19

Որոշ քաղաքական գործիչների հասցեներով նամակներ են ստացվել, որոնցում “Տաճարի” օրդեն” անվանումով կազմակերպությունը պահանջում է ազատել ու արդարացնել Անդերս Բրեյվիկին:

Նամակներում ասվում է, որ Բրեյվիկի գործողությունները հանուն Նորվեգիայի բարօրության են կատարվել: Ու, եթե իշխանությունները դա չընդունեն, ապա նամակագիրները, որոնք իրենց համարում են Բրեյվիկի հետ նույն  կազմակերպության անդամներ, նորվեգական ղեկավարող վերնախավի հետ հաշվեհարդար կտեսնեն:

“Տաճարի օրդենը” հակամահմեդական կուսակցություն է:  Դրան անդամակցությամբ Բրեյվիկը փորձել էր մեղմացնել իր դատավճիռը, սակայն մեղադրող կողմն իսկույն հերքել էր այդ վարկածի հավանականությունը:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply