Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տեղում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 14, 2012 10:16
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում կայացան 11-րդ տուրի հանդիպումները: Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ամերիկացի Կոնրադ Հոլթին, Վահե Բաղդասարյանը` բելառուս Վլադիսլավ Կովալյովին, իսկ ահա Կարեն Գրիգորյանը պարտվեց չինացի Յի Վեին:
Տեր-Սահակյանը 8,5 միավորով երրորդ տեղում է: Նա կես միավոր պակաս ունի Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովից և հունգարացի Ռիչարդ Ռապորտից:
Կարեն Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը 7-ական միավորով 12-26-րդ տեղերը բաժանողների խմբում են:
Գեղեցիկ սեռի մներկայացուցիրների մրցաշրում Շուշաննա Սարգսյանը 5,5 միավոր 36-րդ տեղում է: 8,5 միավորով առջևում է Պերուի ներկայացուցիչ Կորի Տ Դեյսին:






Facebook
Tweet This
Email This Post
